https://marketingdirect.lu/publicite-pour-les-petites-entreprises-15-raisons-pour-lesquelles-il-est-preferable-de-passer-au-numerique-2/


Դասախոսություն 6. Ստեղծարար միտքը քաղաքներում
Քաղաքներում ստեղծարար մտքի դրսևորումներ կարող են լինել փողոցի արվեստը, նորարար հեծանվային կանգառների ստեղծումը, փառատոնները կամ մոռացված գործարանները ստեղծարար հարթակների վերածելը:
1980-ականների վերջին ուրբանիստ Չարլզ Լենդրին առաջ քաշեց և սահմանեց ստեղծագործ քաղաք հասկացությունը իր համանուն գրքում: Լենդրիի համոզմամբ հենց քաղաքների ստեղծագործ բնույթն է թույլ տալիս, որ նրանք արձագանքեն փոփոխություններին, ձևափոխեն իրենց ավանդական մոտեցումը պաշարների բաշխման ու կառավարման նկատմամբ, կիրառեն տեխնոլոգիական նորամուծություններ և բացահայտեն իրենց մշակութային ժառանգությունը:
Նշանակալի է հանրային տարածքների դերը քաղաքում ստեղծագործ մտքի զարգացման մեջ: Այս տարածքները հասանելի են բոլոր մարդկանց համար, հետևաբար ենթադրվում է, որ բնակիչները կարող են իրենց ժամանակն այստեղ հարմարավետ անցկացնել, մտքեր փոխանակել, հաղորդակցվել այլ բնակիչների հետ և ճանաչել քաղաքը:
Լավագույն տարածքները նրանք են, որտեղ հնարավոր է ծանոթանալ և հաղորդակցվել նոր մարդկանց հետ, որտեղ գնալը դյուրին է և հեշտ է կողմնորոշվելը: Դրա հետ մեկտեղ Ձեզ կարող է համակել այն զգացողությունը, որ դուք հանդիսանում ենք անսահմանափակ մի աշխարհի անքակտելի մասնիկը: Նման տարածքները ներշնչանքի աղբյուր են, որտեղ մշակույթը ապրում և շնչում է:
Միանշանակ լավագույն քաղաքն այն է, որտեղ այս բոլոր առանձնահատկությունները ներդաշնակ են:
Ստորև ներկայացված են այն քաղաքներից մի քանիսը, որոնք հանրության մասնակցությամբ ստեղծագործ մոտեցում են ցուցաբերել համայնքի ձևավորմանն ու զարգացմանը: Սեղմեք քաղաքի վրա, որպեսզի տեսնեք տեքստը:
Այսօր շնորհիվ այն համալսարանների և զարգացման կենտրոնների որոնք կրթում են հիմնական ոլորտներում ներգրավված նկարիչներին և գրաֆիկական դիզայնի մասնագետներին, Տալինում են տեղակայված Էստոնիայի հիմնական ստեղծարար ընկերությունները: Այստեղ են նաև տեղի ունենում Տալինի երաժշտական շաբաթը` երաժշտության ոլորտին առնչվող ամենամյա գիտաժողովը և տարածաշրջանում ծածկի տակ անցկացվող ամենամեծ փառատոնը, որը միավորում է ամենատարբեր երաժշտական ժանրերը` դասական երաժշտությունից մինչև հիփ-հոփ:
Ռոտերդամի բնակչության կեսը մինչև 35 տարեկան երիտասարդներն են, և քաղաքի ինքնատիպությունը դրսևորվում է այնպիս մշակութային միջոցառումներով, ինչպիսին է de Réveil dans l'Art /Արթնացիր արվեստի մեջ/ փառատոնը, որի շրջանակներում մասնակիցները կարող են գիշերել տեղի արվեստագետների կողմից ստեղծված հատուկ ստեղծագործ շինություններում:
Նեղ փողոցներում սովորական դարձած ճանապարհային վթարները և բենզինի թանկացումը 1970-ական թվականներին Նիդեռլանդներում խթանեցին հեծանիվների գործածությունը: Հեծանիվների առաջխաղացման արշավի շրջանակներում ստեղծվեցին փորձարար հեծանվային ուղիներ Աառուս, Օդենս և Հեռնիգ քաղաքներում, իսկ ողջ երկրում մեկնարկած լայնածավալ ծրագրի շնորհիվ Ամստերդամն այսօր Եվրոպայի հեծանվային մայրաքաղաքն է: Քաղաքում երթևեկում է շուրջ 800 000 հեծանիվ, իսկ բնակիչների 60 տոկոսը նախընտրում է հեծանիվը որպես ամենօրյա երթևեկության միջոց:
Քաղաքի Քրոյցբերգ արվարձանը հայտնի է սոցիալիստական ժառանգության հանդեպ իր ունեցած ստեղծագործ մոտեցմամբ: Այստեղ կգտնեք Արևելյան կողմի բացօթյա պատկերասրահը` տեղ-տեղ դեռ կանգուն բեռլինյան պատի վրա պատկերված արվեստի գործերով: Պատի անկումից հետո քաղաքի արևելյան հատվածում տեղակայված բազում լքված շինություններ դարձան ներշնչանքի աղբյուր ստեղծագործ երիտասարդության համար` նրանց կողմից վերածվելով այլընտրանքային արվեստի և զվարճանքի վայրերի: Այսպես, օրինակ, քաղաքի ամենահին հարևանություններից մեկում տեղակայված Սուրբ Բեթընիի անվան հիվանդանոցը վերածվել է Բեթանյան արվեստի կենտրոնի` իր պատկերասրահներով, ցուցահանդեսներով և երաժշտական դպրոցով: